Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

12:02   19 Փետրվար 2020    437

Թուրքիայի արևմտյան Մանիս նահանգում գրանցվել է 2 երկրաշարժ՝ 4,2 և 5,2 մագնիտուդով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունից հաղորդել են, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00:23-ին: Օջախը եղել է 7 կմ խորության վրա։

Ցնցումների հետևանքով տուժածներ կամ ավերածություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները