Հայտնի է աշխարհում ամենատգեղ տղամարդկանցով ազգությունը

13:24   19 Փետրվար 2020    264

Աշխարհում ամենատգեղ տղամարդկանցով ազգ են ճանաչվել իռլանդացիները։

Այս մասին հաղորդում է Mirror-ը, հղում անելով BeautifulPeople (Գեղեցիկ մարդիկ) ծանոթությունների կայքի տվյալներին։

Ինչպես նշվում է, կայքում գրանցվելու համար պետք է տեղադրեք ձեր լուսանկարները, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները պետք է գնահատեն նոր օգտատիրոջ արտաքին տվյալները և որոշեն, թողնել նրան «Գեղեցիկ մարդկանց ակումբ», թե՝ ոչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպես, ամենահաճախ հանդիպող մերժման պատճառներ են լինում մեծ քիթը, գիրությունը կամ չափազանց նիհարությունը, վատ մաշկը, մարմնի վրա մազերի մեծ քանակությունը կամ բացակայությունը, ճաղատությունը։

Նշվում է, որ միայնակ իռլանդացիների միայն 6%-ն է հաջողությամբ անցել քվեարկությունը, որը բոլոր ազգությունների մեջ վատագույն ցուցանիշն է։ BeautifulPeople ակումբի վարկանիշային աղյուսակի համաձայն իռլանդացիներն աշխարհում ամենատգեղ տղամարդիկ են ճանաչվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: BeautifulPeople  


Վերնագիրի այլ պիտակները