Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

14:07   19 Փետրվար 2020    289

Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ կաշառք ստանալու համար:

Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել` 17 տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Բացի այդ, 78-ամյա Լի Մյոն Բակին կարգադրվել է տուգանքներ վճարել` ընդհանուր 15.7 միլիոն դոլարի չափով: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էի DAS ավտոպահեստամասերի արտադրողի միջոցների յուրացման մեջ, որի ամենախոշոր բաժնետերը Լի Մյոն Բակն էր, ինչպես նաեւ` նախագահության ընթացքում Samsung Electronics-ից կաշառքներ վերցնելու մեջ:

Լի Մյոն Բակը ավելի վաղ պատիժ էր կրեկ կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ մի շարք մեղադրանքների համար: 2018-ի մարտի 22-ին նա կալանքի տակ էր առնվել, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Սեուլի Գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019-ի մարտին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց` առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները