Ղազախստանում մոտ 90 քրեական գործ է հարուցվել երկրի հարավում տեղի ունեցած անկարգություններից հետո

14:15   19 Փետրվար 2020    301

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաեւը հայտնել է, որ իրավապահները երկրի հարավում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ մոտ 90 քրեական գործ են քննում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօրվա դրությամբ հարյուրավոր վկաներ հարցաքննվել են, տարվում են դատավարական գործողություններ»,- ասել է Կոժաեւը:

Նա նաեւ ավելացրել է, որ քրեական գործերի թիվն ավելանում է տեղի ունեցածի նոր մանրամասների ի հայտ գալով:

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը Ղազախստանի հարավում՝Ժամբիլյան շրջանում, տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ: Դրանք սկսվել էին ճանապարհային կոնֆլիկտից հետո, բայց սադրիչներն այն դարձրել էին ազգամիջյան: Տասնյակ մարդիկ են զոհվել, մոտ 50 մասնակից բերման է ենթարկվել: Շատ տներ եւ մեքենաներ վնասվել են հրկիզումներից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները