Իրանում հայտնել են կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին

16:05   19 Փետրվար 2020    285

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Է երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Է նախնական անալիզի արդյունքներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում Է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած հաղորդագրությունը:

«Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,-հաղորդագրության մեջ բերված Է առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքը:

Վերջնական արդյունքները պարզելու համար կանցկացվեն լրացուցիչ անալիզներ, ասված Է հայտարարության մեջ, որում նշվում Է, որ վերջին երկու օրվա ընթացքում Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք Է գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները