Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի մեքենան

16:59   19 Փետրվար 2020    381

Եմենի պաշտպանության նախարար Մուհամմեդ Ալի ալ-Մակդաշիի դեմ մահափորձ է իրականացվել երկրի արեւելքում:

Արդյունքում պայթեցվել է նրա մեքենան, պաշտոնյան չի տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում գրել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին:

«Պաշտպանության նախարարը փրկվել է ականի վրա նրա մեքենայի պայթեցումից: Կան զոհեր եւ վիրավորներ նրան ուղեկցողների շրջանում»,- նշել է ար-Ռահբին:

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ մահափորձը կատարվել է Մաարիբ նահանգից դեպի արեւմուտք, զոհվել է 4 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները