Կտրուկ մարդկանց հետ ես ավելի լավ եմ համագործակցում. Թրամփը՝ Էրդողանի մասին

17:25   19 Փետրվար 2020    479

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իդլիբյան զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Սպիտակ տան ղեկավարն այս մասին այդ մասին հայտնել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը՝ ասելով.

«Նախագահ էրդողանի հետ քննարկել ենք իդլիբյան զարգացումները: Մենք միասին աշխատում ենք: Տեսնենք ինչ կարող ենք անել»:

Թրամփը նկատի ունենալով Էրդողանին, նշել է, որ ինքն ավելի լավ է համագործակցում «կտրուկ մարդկանց» հետ և հավելել, որ չի ցանկանում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեն Սիրիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները