Չինաստանն անվավեր է հայտարարել Wall Street Journal-ի երեք լրագրողների հավատարմագրումը

17:34   19 Փետրվար 2020    329

Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը:

Ինչպես հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, այդ միջոցը հետևել է «Չինաստանն Ասիայի իսկական հիվանդն է» վերտառությամբ հրապարակումից հետո՝ կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարի միջոցառումների մասին՝ տեղեկացնում է TASS-ը:

Դիվանագետի խոսքով՝ ՉԺՀ-ի իշխանությունները Wall Street Journal-ի խմբագրությունց պահանջել են հրապարակայնորեն ներողություն խնդրել և պատժել մեղավորներին, սակայն այդ պահանջը չի բավարարվել: «Չինաստանը որոշում է ընդունել այդ օրվանից անվավեր ճանաչել Պեկինում Wall Street Journal-ի երեք թղթակիցների լիազորագրումը»,- ասել է նա:

Չինաստանը նաև դժվոհություն և վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին Միացյալ Նահանգների տարածքում ՉԺՀ-ի հինգ պետական զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ կանոններ սահմանելու պատճառով: Ինչպես փետրվարի 19-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու պատասխան միջոցներ:

«Մենք խիստ դժգոհություն և վճռական բողոք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ»,- ասել է դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները