ՌԴ-ը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա

21:42   19 Փետրվար 2020    314

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ունիվերսալ հետախուզական տարաներով մի քանի տասնյակ գերձայնային Սու-34 տեսակի կործանիչ ռմբակոծիչներ կստանան:

Նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարության և «Սուխոյ» ընկերության միջև առաջիկա ամռանը նախատեսվում է կնքել համապատասխան պայմանագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի համաձայն` ինքնաթիռները հագեցած կլինեն նորագույն ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, որոնք ստեղծվել են «Սիչ» փորձարարակոնստրուկտորային աշխատանքների արդյունքում:

Տեղեկությունների համաձայն` ապագայում նախատեսվում է արդիականացնել Սու-34 սպառազինության կայանման տարածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները