ՉԺՀ-ի Հուբեյ նահանգում ռոբոտը զանգահարում է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը

22:03   19 Փետրվար 2020    362

Չինաստանի Հուբեյ նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի մասին հեռավար հարցման համար:

Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ծրագրի մշակման հեղինակ China Mobile կապի օպերատորին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում է մարդկանց մարմնի ջերմաստիճանը և նրանց գտնվելու վայրը: Նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով:

«Այս մշակումը կօգնի խնայել սոցիալական ծառայությունների աշխատողների ժամանակը, ինչի շնորհիվ նրանք կկարողանան այլ խնդիրների վրա կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի շրջանակում»,- հայտարարել է China Mobile-ի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները