Դեմոկրատների հեռուստաբանավեճի մասնակիցները քննադատել են Բլումբերգին՝ նրան համեմատելով Թրամփի հետ

12:34   20 Փետրվար 2020    275

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդները հեռուստաբանավեճերի առաջին 10 րոպեում, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ին Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), տասն անգամ անդրադարձել են միլիարդատեր Մայքլ Բլումբերգին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ եւ մեղադրելով փողով Սպիտակ տուն իրեն ճանապարհ հարթելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ որը վարել Է բանավեճերի ուղիղ հեռարձակումը:

«Դեմոկրատները չեն հաղթի (նախագահական ընտրություններում) այնպիսի թեկնածուի առկայության դեպքում, որը թաքցնում Էր հարկային հայտարարագրերը, վիրավորում կանանց եւ պաշտպանում այնպիսի ռասիստական մեթոդներ, ինչպիսիք են ձերբակալումն ու խուզարկությունը (առանց դատարանի որոշման)»,- ասել Է Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը: «Դեմոկրատներն իրենց վիթխարի սպառնալիքի են ենթարկում, եթե մի միլարդատիրոջը փոխարինեն մյուսով»,- ամփոփել Է սենատորը:

Այդ հարցադրումը պաշտպանել Է Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը, որը ողջունել Է Բլումբերգի դեբյուտը հեռուստաբանավեճերում (12 տարվա ընթացքում առաջին անգամ)՝ բայց եւ իսկույն Էլ քննադատել նրան մնացած հավակնորդներին մրցարշավից դուրս գալ համոզելու՝ նրա ցանկության համար, որպեսզի մեջտեղից վերացնի դեմոկրատների թվում գլխավոր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին: «Ես կարծում եմ, որ մեզ հարկավոր Է ուրիշ մեկը, այլ ոչ թե երկրորդ Դոնալդ Թրամփը»,- նշել Է Քլոբուշարը:

Միլիարդատիրոջ վերաբերյալ բացասաբար են արտահայտվել նաեւ Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը եւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Բլումբերգն ԱՄՆ-ում նախընտրական արշավ Է մտել 2019 թվականի նոյեմբերին՝ զանգվածային լրատվամիջոցներում քարոզչության համար ծախսելով արդեն ավելի քան 385 միլիոն դոլար: Forbes-ի վերջին գնահատումների համաձայն՝ նախկին քաղաքագլխի կարողությունը հասնում Է 64 միլիարդ դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեմոկրատներ  


Վերնագիրի այլ պիտակները