Հարին և Մարքլը հայտնել են թագավորական պարտավորությունները պաշտոնապես վայր դնելու օրը

13:42   20 Փետրվար 2020    281

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը պաշտոնապես կդադարեցնեն իրենց թագավորական պարտավորություններն իրականացնել այս տարվա ապրիլի 1-ին:

Մինչ այդ զույգը դեռ պարտավորված կլինի մասնակցել Մեծ Բրիտանիայում անցկացվելիք թագավորական նվազագույնը 6 միջոցառման: Դրանցից վերջինը կլինի մարտի 9-ին Վեսթմինսթերյան պալատում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը Կանադա տեղափոխվելուց հետո ստիպված կլինեն այլևս չօգտագործել «Sussex Royal» բառակապակցությունը, որն իրենք ընտրել էին որպես իրենց նոր գործունեության անվանում: Եղիսաբեթ Երկրորդն իրենց արգելել է կիրառել դա, քանի որ բառակապակցությունն ասոցացվում է Մեծ Բրիտանիայի թագավորական իշխող տան հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները