Հարավկորեական Տեգուի քաղաքագլուխը բնակիչներին հորդորել է տնից չհեռանալ կորոնավիրուսի պատճառով

14:44   20 Փետրվար 2020    331

Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից եւ այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածումը, հաղորդել է Associated Press-ը։

Այդ հորդորով քաղաքագլուխ Քվոն Են Չժին հանդես է եկել Տեգուի բնակիչներին հղած հեռւստաուղերձում: Այդ քաղաքում, ինչպես նանեւ մերձակա բնակավայրերում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 35 նոր դեպք: Նա նաեւ քաղաքի բնակիչներին հորդորելէ բժշկական դիմակներ կրել նույնիսկ շենքերի ներսում:

Բացի այդ, վիրուսի բռնկման կապակցությամբ քաղաքագլուխն անհապաղ օգնության համար դիմել է Հարավային Կորեայի ղեկավարությանը:

Կորեայի Հանրապետության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի տվյալներով՝ 35 հոգուց 28-ը, որոնց մոտ վարակ են հայտնաբերել, այցելել են նույն այն կրոնական հիմնարկությունը, ինչ որ ավելի վաղ հիվանդացած 61-ամյա կինը: Տեգուն գտնվում է Սեուլից 300 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում: Փետրվարի 20-ի դրությամբ Հարավային Կորեայում վիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները