Մոսկվայում դատարանը ձերբակալել է ծայրահեղական կազմակերպության ստեղծման մեջ կասկածվողներին

15:06   20 Փետրվար 2020    339

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը ձերբակալել է Ղրղզստանից վեց ներգաղթյալների, որոնք կասկածվում են ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները ձերբակալվել են մինչև մարտի 17-ը: Նրանց թվում են Այբեկ Մամաժունուսովը, Մուրզի Կուշուևը, Այբեկ Խալմաթովը, Հասան Ուուլուն, Կալբաև Արտիկը, Կոզոնով Ալտինբեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները