Ավստրալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից. կան զոհեր

15:47   20 Փետրվար 2020    297

Առնվազն երկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 20-ին հայտնել Է 7News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիդնեյից Մելբուռն ընթացող գնացքը ռելսերից դուրս Է եկել Մելբուռնից 45 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Նշվում Է, որ ընդամենը գնացքում կարող Է լինել մինչեւ 200 ուղեւոր, նրանցից շատերն արգելափակվել են վագոնների ներսում:

Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ շտապ օգնության ուղղաթիռ: Ներկայում վթարի շրջանում երկաթուղային երթեւեկությունը դադարեցված Է: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները