Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբերգության պատճառով

16:37   20 Փետրվար 2020    357

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է Գալլե քաղաք այցը Հանաուում տեղի ունեցած ողբերգության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:

«Կանցլերը Հանաուում սպանությունների պատճառով չեղարկել է Գալլե այցը: Այնտեղ նրանց կներկայացնի պետական նախարար Հենդրիկ Հոփենշտեդտը: Կանցլերին մշտապես տեղեկացնում են Հանաուում տեղի ունեցածի հետաքննության ընթացքի մասին»,- նշել է նա:

Հանաուում ընդհանուր առմամբ զոհվել է 11 մարդ, ներառյալ՝ հրաձիգը: Գերմանիայի ժամանակով ժամը 22:00-ին տղամարդը կրակ է բացել Հոյմարկտ փողոցում, մի քանի մարդու սպանել եւ թաքնվել ավտոմեքենայով: Ապա Կեսսելշտադտ շրջանում եւս մեկ հարձակում է իրականացրել: Ոստիկանությունը նրա բնակարանում եւս երկու մարդու մարմին է գտել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ նա մենակ է գործել: Որոշ տեղեկություններով՝ կասկածյալը գրավոր խոստովանություն եւ վիդեոբացատրություն է թողել, որում նա նշել է, որ որոշ ազգեր պետք է ոչնչացվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները