Ճապոնիայում եւս 274 մարդ Է հեռացել Diamond Princess ճամփորդանավից

17:05   20 Փետրվար 2020    368

Diamond Princess ճամփորդանավը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ Է կորոնավիրուսի պատճառով, փետրվարի 20-ին լքել Է 274 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:

«Այսօր նավից դուրս Է եկել 274 մարդ, որոնց մոտ կարանտինի 14 օրվա ընթացքում չեն եղել (կորոնավիրուսի) ախտանշաններ, եւ անալիզները բացասական արդյունք են տվել»,-ասել Է նախարարը: Ինչպես սպասվում Է, ճամփորդանավից բոլոր ուղեւորների ափհանումը պետք Է ավարտվի փետրվարի 21-ին: Նախօրյակին, երբ ավարտվել Է կարանտինի երկշաբաթյա ժամկետը, նավից ափ են դուրս բերվել առաջին 443 հոգին, որոնք այդ պահի դրույթամբ վիրուսով վարակված չԷին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները