ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան Է տեւում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը

20:05   20 Փետրվար 2020    347

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է հինգ - վեց օր:

Այս գնահատիչ տվյալները ներկայացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՀԿ-ն վկայակոչում Է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները:

Ընդգծվում է. «Նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում Է հինգ-վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող Է տեւել «զրոյից մինչեւ 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել էր 2-10 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները