Կորոնավիրուսից մահացած իրանցիները Չինաստանի քաղաքացիների հետ չԷին շփվել

20:57   20 Փետրվար 2020    339

Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չԷին շփվել:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին:

Փետրվարի 19-ին հայտնի Է դարձել, որ Իրանում երկու մարդ Է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն Էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Է, որ երկրի այլ մասերում վարակման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների հետաքննության կոմիտեն այժմ պարզում Է, թե ինչպես Է կորոնավիրուսը փոխանցվել Կուսմում վարակվածներին, բայց հավանական Է, որ հիվանդությունը փոխանցվել Է հարեւան պետություններից մեկից եկած ճանապարհորդի կողմից, թեեւ մենք չենք կարող հաստատել վիրուսի փոխանցման վայրը»,- հավելել Է պաշտոնյան: Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել Է, որ քաղաքում երկու հիվանդանոց Է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար:

Նա նաեւ ասել Է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում Է, եւ խորհուրդ Է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել Է, որ Կումում որոշում Է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները