Nintendo x Sony խաղային հարթակի հազվագյուտ նմուշը կարող է վաճառվել 350 հազար դոլարով

21:14   20 Փետրվար 2020    274

Ամերիկյան Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել Nintendo x Sony Play Station խաղային հարթակի առաջին հազվագյուտ նմուշներից մեկը, որի արժեքը կարող է հասնել 350 000 դոլարի:

Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, 1992թ. արտադրված Nintendo Play Station Super NES CD-ROM Prototype-ը դասական խաղային հավաքածուների շարքում ամենապահանջվածներից է: Այդ տարբերակը թողարկվել է 200 օրինակով, իսկ այս նմուշի գոյության մասին հայտնի չի եղել երկար ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աճուրդը, որի ժամանակ կվաճառվի խաղային հարթակը, տեղի կունենա մարտի 6-ին: Սարքի ներկայիս տերը բացահայտել է, որ նախկինում «մերժել է այն 1.2 մլն-ով վաճառելու առաջարկը»՝ հասկացնելով, որ բավականին բարձր գին է ակնկալում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները