Տարեց բրիտանացին բռունցքների օգնությամբ ստիպել է փախուստի դիմել կողոպտել փորձող տղամարդուն

21:23   20 Փետրվար 2020    353

Մեծ Բրիտանիայում թոշակառու տղամարդը մերկ ձեռքերով պայքարել է կողոպտիչի դեմ:

Օրվա մութ ժամերին տեղի ունեցած միջադեպը ֆիքսել են վերահսկման տեսախցիկները: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 77-ամյա տղամարդը գումար հանում բանկոմատից: Երբ նա հեռանում է սարքից, նրան է մոտենում մեկ այլ տղամարդ, որը հանկարծակի հարձակվում նրա վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կողոպտիչը տարեց բրիտանացու կոկորդին ինչ-որ իր է մոտեցնում, որը նման է ոչ մեծ ածելու: Տարեց տղամարդն իրեն չի կորցրել և նույնպես գրոհել է: Նրանք մի քանի անգամ հարձակվում են մեկը մյուսի վրա, և ծերունին հասցնում է մի քանի հարված հասցնել երիտասարդին, որն արդյունքում փախչում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները