ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը

21:43   20 Փետրվար 2020    308

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է հինգ – վեց օր:

Այս գնահատիչ տվյալները ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 19-ի երեկոյան Ժնևում հրապարակված լրատվական տեղեկագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՀԿ-ն վկայակոչում է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը և մաթեմատիկական մոդելավորման արդյունքները:

Ընդգծվում է. «Նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում է հինգ-վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող է տևել «զրոյից մինչև 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել էր 2-10 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները