Միշել Օբաման ավարտական երեկոյի հագուստով հին լուսանկար է հրապարակել

22:05   20 Փետրվար 2020    331

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Instagram-ի իր էջում հին լուսանկար է հրապարակել իր ավարտական երեկույթից:

Լուսանկարում պատկերված է երիտասարդ Օբաման՝ Միշել Լավոն Ռոբինսոնը՝ հյուսած աթոռին նստած: Նա հագել է խոր բացվածքով վարդագույն ատլասե հագուստ և նույն կտորից պիջակ։ Լուսանկարն արվել է 1982թ․, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օբաման ամերիկյան դպրոցներին կոչ է արել մասնակցել #PromChallenge ծրագրին՝ ավարտական երեկոյի անվճար կազմակերպում շահելու համար: Որպես մրցույթի մաս կրթական հաստատություններին առաջարկվում է ցուցադրել, թե ինչպես են մեծացնում ուսանողների հետաքրքրությունը ընտրությունների վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները