Թրամփը խայտառակություն է համարել Եվրոպայի մշակութային ինքնության կորուստը միգրանտների պատճառով

22:13   20 Փետրվար 2020    308

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն միգրանտների ներգրավումն օտար մշակույթներից Եվրոպան ընդմիշտ փոխել է դեպի վատթար կողմը:

«Ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայի հետ, խայտառակություն է: Միգրանտներին թույլ տալ տեղ գրավել Եվրոպայում՝ խայտառակություն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարծում եմ, որ դա փոխեց Եվրոպայի հյուսվածքը, և եթե շատ արագ չգործեն, ապա այն երբեք չի դառնա այն, ինչ եղել է, և ես նկատի չունեմ որևիցե դրական բան: Կարծում եմ, որ դուք կորցնում եք ձեր մշակույթը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը բրիտանական The Sun հրատարակությանը տված հարցազրույցում:

Թրամփն ըստ որում հայտարարել է, որ շատ է սիրում Եվրոպայի երկրները: «Մի՛ մոռացեք, որ, ըստ էության, ես Եվրամիության արդյունք եմ՝ Շոտլանդիայի և Գերմանիայի միջև: Ճի՞շտ է: Իմ հայրը Գերմանիայից է, իսկ մայրս Շոտլանդիայից»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները