Հարավկորեական Տեգուի քաղաքագլուխը բնակիչներին հորդորել է տնից չհեռանալ կորոնավիրուսի պատճառով

22:28   20 Փետրվար 2020    340

Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից և այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածումը:

Այդ հորդորով քաղաքագլուխ Քվոն Են Չժին հանդես է եկել Տեգուի բնակիչներին հղած հեռւստաուղերձում:

Այդ քաղաքում, ինչպես նաև մերձակա բնակավայրերում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 35 նոր դեպք: Նա նաև քաղաքի բնակիչներին հորդորել է բժշկական դիմակներ կրել նույնիսկ շենքերի ներսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, վիրուսի բռնկման կապակցությամբ քաղաքագլուխն անհապաղ օգնության համար դիմել է Հարավային Կորեայի ղեկավարությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները