Հարավկորեական Տեգուի քաղաքագլուխը բնակիչներին հորդորել է տնից չհեռանալ կորոնավիրուսի պատճառով

22:46   20 Փետրվար 2020    374

Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից և այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածում:

Այդ հորդորով քաղաքագլուխ Քվոն Են Չժին հանդես է եկել Տեգուի բնակիչներին հղած հեռւստաուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, վիրուսի բռնկման կապակցությամբ քաղաքագլուխն անհապաղ օգնության համար դիմել է Հարավային Կորեայի ղեկավարությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները