Քիմիկոսները պարզել են, որ «Մոնա Լիզայի» վրա ճաքերը պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից

09:35   21 Փետրվար 2020    326

Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից քիմիկոսները պարզել են, որ իտալացի նկարիչների շատ նկարներ կարողացել են մինչեւ մեր օրերը պահպանվել կրակելյուրի, մանր ճաքերից նախշի շնորհիվ, որոնք ծածկել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» եւ Վերածնունդի դարաշրջանի այլ գլուխգործոցներ:

Գիտնականները պնդում են, որ կրակելյուրով ծածկված գեղանկարները կայուն են մնում անգամ միանգամայն ոչ իդեալական պայմաններում պահելու դեպքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտողները հույս են հայտնել, որ այս իմացությունը կօգնի պատկերասրահների եւ թանգարանների հին շենքերում կլիմայի վերահսկման ավելի էժան համակարգեր ստեղծել, որտեղ այդպիսի հնարավորությունները սահմանափակ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները