Թրամփը դժգոհ է, որ «Մակաբույծները» ֆիլմն «Օսկար» է ստացել

10:01   21 Փետրվար 2020    299

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմն այս տարի «Օսկար» է ստացել:

«Որքա՞ն վատն էր այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը»,- հարցրել է Թրամփը Կոլորադոյի Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում կայացած մարդաշատ հանրահավաքի ժամանակ: «Մենք բավականաչափ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առեւտրի հարցում: Իսկ նրանց մրցանակ են տալիս` որպես լավագույն ֆիլմ: Արդյո՞ք դա լավ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նեոն»-ը` «Մակաբույծները» ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորը, պատասխանել է ԱՄՆ նախագահին Twitter-ում` հայտարարելով, որ իր դժգոհությունը ենթագրերով ֆիլմից կարելի է հասկանալ, քանի որ «նա կարդալ չգիտի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները