Ավստրալիայում հայտնաբերվել է իռլանդական հնագույն «կլոգան» բնակավայրը

09:53   21 Փետրվար 2020    255

Ավստրալիայում հայտնաբերվել է իռլանդական հնագույն «կլոգան» բնակավայրը Կապունդա շրջանում:

Հնագիտական ծրագրի առաջատար հեղինակ Ֆլինդերս Սյուզան Արթուրն ասել է, որ կլոգանները փաստացի անհետացել են Իռլանդիայից արդեն 19-ր դարի վերջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն Ավստրալիայում, ինչպես պարզել են հնագետները, դրանք բնակավայրերը երկրորդ կյանք են ստացել:

«Մենք բախվել ենք կլոգան տեսակի բավական խոշոր բնակավայրի, որը կարող է շատ բան պատմել Իռլանդիայի բնակիչների մշակույթի մասին:

Մեր առջեւ իռլանդացիների համար ավանդական բնակավայրեր են, եւ այդ փաստը վկայում է այն մասին, որ իռլանդացիները, որոնք հիմնվել են այդ չոր երկրում, ապրել եւ աշխատել են միասին՝ գոյատեւելու եւ աճեցնելու բերքը»,- նշում են գիտնականները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները