ԱՄՆ-ի հետախուզությունը պնդում Է, որ Մոսկվան կրկին Թրամփին օգնում Է ընտրություններում. NYT

11:05   21 Փետրվար 2020    264

ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում Է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել Է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր:

Նշվում Է, որ ճեպազրույցը կայացել Է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփն այդ առնչությամբ խստիվ քննադատել Է ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օր անց պաշտոնաթող Է արվել:

Հրատարակության տվյալներով՝ նախագահը կարծում Է, որ դեմոկրատ կոնգրեսականները կարող են ստացված տեղեկատվությունն օգտագործել իր դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները