Ադրբեջանը ուսումնամարտական ​​ինքնաթիռների համար պահեստամասեր կգնի Իտալիայից

19:27   20 Փետրվար 2020    271

Փետրվարի 20-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեի միջև հանդիպման ավարտից հետո՝ տեղի է ունեցել ադրբեջանա-իտալական փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ԱզերԹաջը:

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Leonardo S.p .A ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոն ստորագրել են՝ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Leonardo S.p.A -ի միջև ` M-346 ինքնաթիռների ինտեգրման համակարգի գնման հետ կապված համաձայնագրի մասին հռչակագիրը»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 10-ին՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի բազաներից մեկում կայացել է՝ իտալական «Leonardo Aircraft» ընկերության արտադրության նոր սերնդի M-346 ինքնաթիռի շնորհանդեսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները