Նիգերիայի ափերի մոտ ծովահեններն առևանգվել են վրացի մի քանի նավաստու

11:59   21 Փետրվար 2020    391

Նիգերիայի Լագոս նավահանգստի մերձակայքում ծովահեններն առևանգել են վրացի մի քանի նավաստիների։ Հինգշաբթի երեկոյան նրանք հարձակվել էին Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ հարձակման ժամանակ ծովահենները գործի են դրել հրազեն:

Աղբյուրի համաձայն՝ ծովահեններն առևանգել են 10 նավաստու, որոնց թվում եղել են Վրաստանի քաղաքացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները