Բոլիվիայում դատարանը թույլ չի տվել Մորալեսին մասնակցել Սենատի ընտրություններին

12:23   21 Փետրվար 2020    268

Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանի նախագահը հաստատել է, որ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը մերժվել է Սենատի ընտրություններում թեկնածություն դնելու հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մշտական բնակության պայմանը չկատարելու հետ կապված` դատարանը Սենատի ընտրություններում Կոչաբամբա նահանգից Էվո Մորալեսի թեկնածությունն անվավեր է ճանաչել»,-հայտարարել է Գերագույն ընտրական դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն:

Նա հավելել է, որ նույն պատճառով անվավեր է ճանաչվել նախկին արտգործնախարար Դիեգո Պարիի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, 2019 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել:

Մորալեսը ներկայում ապրում է Արգենտինայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները