Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել Է ծովային ու օդային հաղորդակցությունն Իրանի հետ. KUNA

12:38   21 Փետրվար 2020    277

Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել Է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Քուվեյթի KUNA գործակալությունը:

«Այս որոշումը նախազգուշական միջոց Է ուղեւորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- ասված Է KPA-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Քուվեյթի Kuwait Airways ազգային փոխադրողը դադարեցրել Է թռիչքներն Իրան:

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի մասին Կում եւ Արաք քաղաքներում: Բոլոր երեք վարակվածներն Էլ իրանցիներ են: Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հայտնել Էին Կումում կորոնավիրուսից մահվան երկու դեպքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները