Քաղաքական գործիչների թվիթերյան էջերին արված ֆեյք փոստերն ու ապատեղեկատվությունը կընդգծվեն առանձին գույնով

14:05   21 Փետրվար 2020    340

Twitter-ը փորձարկում է քաղաքական եւ հասարակական գործիչների էջերին ֆեյք փոստերի եւ ապատեղեկատվության նշման ձեւերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, համացանցում հայտնված տեսահոլովակում վառ նարնջագույն նշումներ են ցուցադրվել ամերիկացի քաղաքական գործիչների կողմից հրապարակված ապատեղեկատվության եւ կեղծ գրառումների տակ: Նշումների վրա գրություն է հայտնվում այն մասին, որ այդ թվիթը մոլորեցնում է օգտատերերին, եւ դրա ցուցադրման հաճախականությունը կկրճատվի:

Ընկերությունում հաստատել են, որ համացանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս ապատեղեկատվության դեմ պայքարի հնարավոր եղանակներից մեկը, սակայն նոր գործառույթների ներդրման կոնկրետ ժամկետները չեն նշվել:

Twitter-ն ակտիվացրել է ֆեյքերի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը` ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ նախատեսում է ընդգծել կեղծ տեսանյութերն ու լուսանկարները, որոնք կարող են վնաս հասցնել օգտատերերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները