Պուտինը Բելառուսին առաջարկել է փոխհատուցել արտահանման մաքսատուրքերից Մինսկի եկամուտների նվազումը

14:18   21 Փետրվար 2020    280

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսին առաջարկել է փոխհատուցել հարկային մանեւրի պատճառով արտահանման մաքսատուրքերից Մինսկի եկամուտների նվազումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանի նախագահը զանգահարել է (դուք գիտեք, որ առանձին հարցերով երբեմն մեզ մոտ վեճեր են առաջանում): Նա առաջարկ է արել, որ մենք դրա շուրջ մտածենք, այդ թվում՝ նաեւ Բելառուս նավթի մատակարարումների շուրջ: Մենք հիմա, իհարկե, փորձում ենք այն (դա անսպասելի առաջարկ էր) հաշվարկել: Բայց դա, հավանաբար, նշանակություն չունի: Որովհետեւ ապրանքը ռուսական է: Ռուսաստանը կարող է այն վաճառել արդարացին գներով, կարող է վաճառել անարդար գներով: Որովհետեւ մենաշնորհատեր է: Մենք ոչ մեկից այլեւս նավթ չենք ստացել: Նույնը գազի վերաբերյալ»,- ասել է Լուկաշենկոն:

«Ի դեպ, Վլադիմիր Պուտինը առաջարկել է բանաձեւը հաշվարկել, թե մենք 2020 թվականին մաքսատուրքի նվազումից որքան կկորցնենք անցյալ տարվա մակարդակի համեմատ: Եթե մենք անցյալ տարի մաքսատուրքերից ստացել ենք, ասենք, 1 մլրդ դոլար, ապա այս տարի այդ նույն մաքսատուրքերի նվազման պատճառով (չէ՞ որ այն ամբողջ ժամանակ նվազում է) կստանանք 700 մլն դոլար: Նա ասաց՝ մենք 300 մլն դոլարը կփոխհատուցենք: Այդ թվում՝ ընկերություններին հավելագումարներ տալով»,- հայտարարել է նա:

Նրա խոսով՝ սա գոնե վեճերի հանգուցալուծման ինչ-որ ճանապարհ է: «Նավթի առումով հարցն այնպես է դրված, որ Ռուսաստանը պատրաստ է մեզ համար պահպանել անցյալ տարվա ֆինանսական մակարդակը: Գոնե ինչ-որ առաջընթաց է: Մենք հիմա այդ ամենը կհաշվարկենք:

Բայց այդ հաշվարկը գործնականում ոչ մի նշանակություն չունի: Քանի որ Ռուսաստանի կողմից այլ տարբերակ առայժմ չկա: Խնդրել են, որ մենք նավթը վաճառենք համաշխարհային գներով: Բայց ընկերությունները համաձայն չեն: Նրանք նաեւ խնդրել են համաշխարհային գնին հավելել 12 դոլար հավելագումար: Քանի որ, գիտեք ինչ, մենք մարժային շուկաներ ունենք՝ Եվրոպայի, Ուկրաինայի, բելառուսական շուկան»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները