Էրդողանը Մակրոնի եւ Մերկելի հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը

15:52   21 Փետրվար 2020    500

Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ հեռախոսային զրույց է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրք նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Էրդողանը զրուցակիցներին ասել է «Իդլիբի ապաէսկալացիայի գոտում Բաշար Ասադի ռեժիմի եւ նրա կողմնակիցների հարձակումների» դադարեցման անհրաժեշտության մասին:

Նա հանդես է եկել Լիբիայի խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը ուղղված համատեղ հետեւողական քաղաքականության անցկացման օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Մակրոն   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները