Լուկաշենկոն պատմել է ՌԴ-ի կողմից նավթի համար «արված անսպասելի առաջարկի» մասին

16:00   21 Փետրվար 2020    318

Ռուսաստանը Բելառուսին նավթի համար «անսպասելի առաջարկ» է արել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Նա պատմել է Վլադիմի Պուտինի զանգի մասին, որի ժամանակ կողմերը քննարկել են հումքի մատակարարման պայմանները: Լուկաշենկոյի խոսքերով, խոսելով Ռուսաստանի կատարած հարկային փոփոխությունների արդյունքում Բելառուսի կրած վնասների մասին, Պուտինն առաջարկել է դրանք փոխհատուցել Մինսկին:

«Եթե մենք անցած տարի 1 միլիարդ դոլար էինք ստանում մաքսատուրքից, ասենք, իսկ այս տարի մենք 700 միլիոն կստանանք այս տուրքի իջեցումից (այն ամբողջ ժամանակ իջնում է): Նա ասաց. Մենք կփոխհատուցենք 300 միլիոն դոլարը», – ասել է Լուկաշենկոն:

Ըստ Մոսկվայի և Մինսկի համաձայնագրերի, Բելառուսը վերջին տարիներին Ռուսաստանից առանց մաքսատուրքի գնել է 24 միլիոն տոննա նավթ, որից վերաարտահանել է 6 միլիոն տոննա՝ արտահանման հարկը փոխանցելով իր բյուջե:

Սակայն Ռուսաստանում 2019 թվականին կատարված հարկային փոփոխություններից հետո նավթի վրա արտահանման տուրքը հետզհետե կրճատվում է և ամբողջովին կզրոյանա մինչև 2024 թվականը: Միևնույն ժամանակ, բարձրացվում է հանքարդյունաբերության հարկը: Այդ պատճառով Բելառուսի համար հումքի գինը կհավասարվի համաշխարհային միջին գներին՝ հանած տրանսպորտային ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները