Կորոնավիրուսով ավելի քան 500 ախտահարված Է հայտնաբերվել Չինաստանի բանտերում

16:14   21 Փետրվար 2020    398

Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:

Ինչպես փետրվարի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արդարադատության նախարարության Բանտերի գործերի վարչության ղեկավար Հե Պինը, խոսքը վերաբերում Է Հուբեյի, Շանդունի եւ Չժեցյանի նահանգների պատժական հիմնարկություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ներկայում այդ հինգ բանտերում ծանր հիվանդներ չկան: Դրանք 230 կալանավորներ են Հուբեյի նահանգում՝ Ուհանի կանանց բանտում, եւս 41 դեպք Է հաստատվել Հանցզինի բանտում»,- նշել Է նա:

«Շենդունի նահանգում Ժենչենի օկրուգի բանտում հաստատվել Է 200 դեպք եւ մեկ ենթադրյալ ախտահարում: Չժեցզյանի նահանգի Շիլիֆեն բանտում հաստավել Է 34 դեպք»,- ասել Է Հե Պինը: «Բանարկյալների թվում մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- ընդգծել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները