ՌԴ դատարանը ՊՆ-ի նախկին ղեկավարին հեռակակ կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման

17:07   21 Փետրվար 2020    323

Երկրորդ արեւմտյան շրջանային ռազմական դատարանը Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյին դատապարտել է վեցը տարվա ազատազրկման` ԶԼՄ-ների միջոցով Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների կոչեր անելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատախազը քաղաքական գործչի համար ինը տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ պաշտպանությունը պնդու էր արդարացման մասին: Քրեական գործը քննվել է երեք նիստով եւ հեռակա կարգով. ամբաստանյալը Ուկրաինայում չէ, իսկ ուկրաինական օրենքներն ու միջազգային իրավունքը թույլ չեն տալիս արտահանձնել նրան: Ուկրաինացի քաղաքական գործիչը մեղադրվում էր 2014 եւ 2017 թվականներին արված երկու արտահայտության համար, երկուսն էլ` հեռուստատեսությամբ:

Մեկում նա միտք էր հայտնել, որ ռուսները պետք է կորուստներ կրեն, ինչպես` ուկրաինացիները Դոնբասում, և կոչ էր արել ռազմական տեխնիկայով վերացնել ռուսական գնացքները, երկրորդում` պայթեցնել ավտոմեքենաները: Ինքը` Գրիցենկոն, իրեն մեղավոր չի համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները