Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պաշտոնապես թագավորական ընտանիքից դուրս կգան մարտի 31-ին

18:17   21 Փետրվար 2020    324

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է The Daily Mail բրիտանական հրատարակությունը։

Թերթի տվյալներով՝ թագավորական ընտանիքից զույգի պաշտոնական դուրս գալը կկայանա մարտի 31-ին: Բուքինգհեմյան պալատում նրանց սպասարկողները կդադարեն լիազորությունները կատարել ապրիլի 1-ին:

Մինչ այդ Սասեքսի դուքսը եւ դքսուհին կայցելեն մի շարք միջոցառումներ: Ավելի վաղ հաղորդվել է, որ արքայազնը եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, պայմանավորվածության են հասել թագավորական ընտանիքի հետ եւ այլեւս չեն կատարելու թագավորական պարտականությունները եւ զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսներից:

Ամուսինները կվերադարձնեն 2,4 մլն ֆունտ ստեռլինգը (3,1 մլն դոլար), որը բրիտանացի հարկատուների միջոցներից ծախսվել էր նրանց առանձնատան վերանորոգման համար, եւ կհրաժարվեն հետագայում պետությունների ֆինանսական աջակցությունից:

Այս երեւույթը ԶԼՄ-ներում, Brexit-ի օրինակով, անվանել են Megxit, ինչը բառացիորեն նշանակում է Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Հարրի   Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները