Գիտնականները հայտնաբերել են Նեֆերտիտի թագուհու դամբարանի գտնվելու հավանական վայրը

18:42   21 Փետրվար 2020    327

Եգիպտոսում Թութանհամոն փարավոնի դամբարանի տարածքում ռադիոտեղորոշիչ սարքավորումների միջոցով իրականացված ուսումնասիրությունը բացահայտել է պատերից այն կողմ թաքնված սրահների առկայության հավանականությունը:

Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, Թագավորների հովտում տեղի ունեցած հետազոտությունները կարող են բացահայտել երիտասարդ փարավոնի մոր՝ Նեֆերտիտի թագուհու դամբարանի իրական վայրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռադարների օգնությամբ հնագետները հայտնաբերել են Թութանհամոնի մումիայի մոտակայքում գտնվող գաղտնի խցիկը, ուր ուղղորդող միջանցք կա: Գիտնականները պեղումների ժամանակ հատուկ ռադարներ են օգտագործում՝ փխրուն պատերը չվնասելու համար: Հենց այդ պատճառով էլ անհնար է առանց վնասելու բացել դամբարանի որոշ հատվածներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները