Չինաստանը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսելու ժամկետները

20:58   21 Փետրվար 2020    356

Չինաստանի իշխանությունները նշել են COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի ժամկետները։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի գիտության և տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ հիվանդության դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն 2020 թվականի ապրիլից ոչ շուտ։

«Պատվաստանյութը կհանձնվի կլինիկական փորձարկումների ապրիլի վերջին տասնօրյակից ոչ շուտ»,- ընդգծել է Սյույ Նանպինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները