Ջեք Ման 2.1 մլն դոլար է հատկացրել Կոլումբիայի համալսարանին կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ստեղծման համար

21:06   21 Փետրվար 2020    335

Առցանց վաճառք իրականացնող Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Մայի բարեգործական հիմնադրամը և ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ չինացի գործարարը 2.1 մլն դոլար կհատկացնի COVID-19 վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ դեղամիջոց մշակելուն: Միջոցները կուղղվեն նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուն:

Կոլումբիական համալսարանի հետազոտական խումբը կգլխավորի ՄԻԱՎ վարակի բուժման խնդիրների գծով մասնագետ Դևիդ Հոն: Նոր ֆինանսավորման շնորհիվ գիտախմբին կմիանան վիրուսաբաններ, մոլեկուլար կենսաբաններ և քիմիկոսներ: Միասին նրանք կարողացել են 4 տարբեր մոտեցումներ առաջարկել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները