Apple-ի գործադիր տնօրենին հետապնդած տղամարդուն արգելվել է 180 մ-ից ավել մոտենալ նրան

21:16   22 Փետրվար 2020    509

Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին բազմիցս «ագրեսիվ» կերպով հետապնդման համար մեղադրվողի նկատմամբ:

Հինգշաբթի` փետրվարի 13-ին, կայացված դատավճիռի համաձայն` հանցագործը` Սան Ֆրանցիսկոյի 41-ամյա բնակիչ Ռաքեշ Ռոքի Շարմանը` պետք է առնվազն 200 յարդ (ավելի քան 180 մ) հեռավորության վրա գտնվի Թիմ Քուկից եւ նրա տնից, ինչպես նաեւ` Apple-ի գրասենյակից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատական արգելքի ծամկետը ավարտվում է մարտի 3-ին, ու այդ օրն էլ նշանակված են լսումները, հայտնում է Euronews-ը: Apple-ը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որպեսզի Շարմային արգելվի այցելել Apple Store եւ մոտենալ ընկերության մյուս բարձր ղեկավարներին, սակայն դատարանը, ի վերջո, մերժել էր այս միջնորդությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները