Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի

09:32   22 Փետրվար 2020    272

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TACC-ին, օրվա կտրվածքով գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 109 մահվան դեպք, 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2393 մարդ:

Վերջին տվյալների համաձայն` երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1361 նոր դեպք: 113 500 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները