Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

09:58   22 Փետրվար 2020    287

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակումից հետո մահվան ելքով առաջին դեպքը։

Այս մասին հայտնում է Il Corriere della Sera-ն։ Նոր տեսակի կորոնավիրուսի զոհն է դարձել 78-ամյա իտալացի մի տղամարդ, ով հայտնվել էր հյուսիսային Պադույա քաղաքի մոտակա հիվանդանոցներից մեկում։ Նրա 67-ամյա կինը նույնպես հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի 10 քաղաքներում, որտեղ գրանցվել է վարակման 14 դեպք, փակել են դպրոցները, մանկապարտեզները, խանութները և հասարակական նշանակության այլ օբյեկտներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները