Կանադայում չարագործը փորձել է հիդրոինքնաթիռ գողանալ, սակայն վթարի է ենթարկվել` հարվածելով մեկ այլ ինքնաթիռի

11:16   22 Փետրվար 2020    346

Կանադական Վանկուվեր քաղաքում չարագործը փորձել է Կոալ-Հարբոր նավահանգստից հիդրոինքնաթիռ գողանալ: Նրան հաջողվել է միացնել շարժիչն ու օդ բարձրանալ, սակայն մանևրի ժամանակ նա չի հաշվարկել տարածությունը և հարվածել է կայանված մեկ այլ ինքնաթիռի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Life.ru-ն` վկայակոչելով CTV-ին:

Չարագործի ծրագրերը խափանվել են, սակայն նա կարողացել է փախչել` թողնելով վթարված երկու ինքնաթիռ:

Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն: Միջադեպի պատճառով հետաձգվել են տարածաշրջանային մի քանի չվերթներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները