ԱՄՆ-ում տեղի են ունեցել զինավարժություններ՝ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի սցենարով

11:44   22 Փետրվար 2020    302

Միացյալ Նահանգները անցկացրել են զինավարժություններ այն սցենարով, թե ինչ պետք է անեն, եթե Ռուսաստանը հարվածի միջուկային զենքով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Պանտագոնի ներկայացուցիչը։ «Զինավարժությունները սցենարը ներառել է մի իրավիճակ, երբ պատերազմ է ընթանում Ռուսաստանի հետ եւ Մոսկվան որոշել է սահմանափակ օգտագործել միջուկային զենք՝ թույլ հզորության մարտագլխիկով հարվածելով Եվրոպայում գտնվող ՆԱՏՕ-ի օբյեկտին»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ, Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայում կտեղակայի թեւավոր հրթիռներ, բայց ոչ միջուկային, ի պատասխան Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացման համաձայնագրի առ ոչինչ ճանաչման։ Զինավարժությունները տեղի են ունեցել Նեբրասկայի ամերիկյան ռազմաբազայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները