Ամերիկացի քաղաքական գործիչը ՌԴ-ին կոչ է արել չխառնվել ԱՄՆ նախագահական ընտրություններին

13:21   22 Փետրվար 2020    539

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեղադրել է Ռուսաստանին` իր քարոզարշավին աջակցել փորձերի համար եւ կոչ է արել «հեռու մնալ ԱՄՆ ընտրություններից», հայտնում է BBC News-ը:

Քալիֆորնիա նահանգի Բեյկերսֆիլդ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ իրեն ավելի վաղ տեղեկացրել էին իր քարոզարշավին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, նա նշեց, որ անհասկանալի է, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում իրականացնել այդ միջամտությունը: «Մաքսիմալ պարզ լինենք. ռուսները ցանկանում են քանդել ամերիկյան ժողովրդավարությունը` բաժանելով մեզ, բայց, ի տարբերություն ներկայիս նախագահի, ես կտրականապես դեմ եմ նրանց եւ արտաքին ուժերի ցանկացած այլ փորձի, որոնք ցանկանում են միջամտել մեր ընտրություններին», - ասել է Սանդերսը:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ մի շարք ամերիկացի օրենսդիրների հայտնել են Սանդերսին աջակցելու Ռուսաստանի փորձերի մասին: Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Մոսկվան փորձում է միջամտել ընտրություններին` Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները